Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ձյուն գա գլխիդ»

«Ձյուն գա գլխիդ»
25.05.2024 | 20:35

Օր-օրի փոքրացող Հայաստանում ուղղաթիռով ճամփորդելը ծիծաղելի ու ինչ-որ տեղ շռայլություն է:

Թքես` մի ծերից մյուսը կհասնի:

Հայաստան եք թողե՞լ, որ հիմա էլ երկնքով եք թռչում:

Տավուշցին կասեր` «ձյուն գա գլխիդ»:

Մի պաշտպանության նախարար էլ կար, հիշում եք, ուղղաթիռով նախարարության շենքից ճողոպրեց:

Որ այսպես շարունակվի, նիկօլը փողոցից փողոց էլ է ուղղաթիռով գնալու:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ